Հասարակություն

Երևանում կրակոցների հետևանքով երկու քաղաքացի մահացել է

Նոյեմբերի 13-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 35-ամյա Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 38-ամյա Մուշեղ Մ.-ն:

Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 25-ամյա Գևորգ Ա.-ն է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Back to top button