ՄիջազգայինՏեսանյութեր

Մահացել է լեգենդար երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենը (տեսանյութ)

cohen82 տարեկան տարեկան հասակում մահացել է կանադացի հայտնի բանաստեղծ, երգիչ Լեոնարդ Քոենը, տեղեկանում ենք կանադացի կատարողի ֆեյսբուքյան էջից։

«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ լեգենդար պոետ, կոմպոզիտոր և դերասան Լեոնարդ Քոենը հեռացել է մեզանից։ Մենք կորցրեցինք երաժշտության աշխարհում արժանի կատարողներից մեկին», -ասված է գրառման մեջ։

Նաև նշվում է, որ Քոենի հոգեհանգիստը կկայանա Լոս Անջելեսում, իսկ տեղի ու ժամանակի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Նշենք, որ Քոենը ծնվել է 1934-ին Մոնրեալում, 60-ականներին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է երաժիշտի իր կարիերան։ Նա համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսին են «Hallelujah», «Suzanne», «So Long Marianne»-ն և այլն։

Կարդացեք նաև

Back to top button