ՀասարակությունՑեղասպանություն 100

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երեւանյան 28-րդ նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Նիկոլայ Ռիժկովը նշելով, թե դեռեւս դպրոցական տարիներից է ծանոթ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի մեծ ողբերգությանը, ասել է,-«Կանցնեն դարեր, բայց երբեք չի մոռացվի Հայոց ցեղասպանությունը։ Թեեւ արդեն չորս սերունդ է փոխվել Թուրքիայում, սակայն նրանք շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Պետք է քայլեր կատարել երկու ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ։

Ցավոք, այսօր Սիրիայում եւ այլ վայրերում շարունակվում են ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունեցել հայերի հետ հարյուր տարի առաջ։ Մեզ համար եւ ձեզ համար սուրբ գործ է կանխարգելել դրանք»։ 

Back to top button