Հասարակություն
Իշխան Կարապետյանը նշանակվել է ՍԱՊԾ պետի պաշտոնում
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։