

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ:
Հանձնարարականն ուղղված է Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:
«Ընդ որում, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ ու պայմաններ՝ այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է սթրիփ ակումբների և դրանց նման զվարճանքի ակումբների մասին, որովհետև բողոքներ շատ կան»,- ասել է վարչապետը:
Կարապետյանի խոսքով՝ այս հարցում մեծ է նաև բարոյական կերպարը, ուստի անհրաժեշտ է արձագանքել:




