Հասարակություն

Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ բոլորիդ` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Արդեն 20 տարի է, ինչ ՏԻՄ-երը դարձել են հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից մեկը՝ որպես բնակչությանն ամենամոտ կանգնած ինքնակառավարվող համակարգ: Կասկածից վեր է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Առավել ևս, որ հետզհետե ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրները, այլ նաև նպաստում է դրանց հնարավորին արագ ու արդյունավետ լուծումներ գտնելուն: Սա նաև ապահովում է գործընթացների առավել թափանցիկությանն ու իր հերթին ավելացնում վստահությունը՝ հանդեպ տեղական ինքնակառավարման մարմինների:

Այս ամենում, անշուշտ, իրենց կարևոր դերակատարումն ունեն համակարգի աշխատողները, ովքեր այս 20 տարիների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, իրենց ամենօրյա սրտացավ աշխատանքով ապացուցել են, որ համայնքի բնակչի կողքին են և միշտ պատրաստ են լուծելու նրան հուզող խնդիրներն ու տրամադրելու անհրաժեշտ խորհրդատվություն:

Հարգելի բարեկամներ,

վստահ եմ, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը՝ ամրապնդելով առկա ձեռքբերումներն ու կատարելագործելով ՏԻՄ համակարգը, ինչից, հաստա՛տ, շահելու են մեր բնակիչներն ու պետությունը»:

Back to top button