ԿարևորՄիջազգային

ԱՄՆ նախագահի ընտրություններում Թրամփն առաջատար է

ԱՄՆ-ում քվեարկության ավարտից ժամեր անց արդեն հայտնի է դարձել, որ հանրապետական Դոնալդ Թրամփն առաջատար է։ Նախնական տվյալներով՝ նրա օգտին են ձայների 48.5 տոկոսը՝ ընդդեմ Հիլարի Քլինթոնի 47 տոկոսի։

Արդեն կատարվել է նահանգների մեծ մասի ձայների հաշվարկը: Այս պահի դրությամբ առաջատարը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալրդ Թրամփն է 216 «ընտրական ձայներով», դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ունի 187 միավոր: Հանրապետականների թեկնածուն երկար ժամանակ զգալի տարբերությամբ առջևում էր, ավելի ուշ Քլինթոնը շրջանցեց նրան այն ժամանակ, երբ հայտնի դարձան Կալիֆոռնիայի արդյունքները: Րոպեներ առաջ ավարտվեց հերթական նահանգի ձայների հաշվարկը, որից հետո Թրամփը կրկին առաջ անցավ նախագահական մրցավազքում: Դեռևս մնացել է 8 նահանգ, որտեղ կայացած ընտրությունների արդյունքները առայժմ հայտնի չեն:

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթում է ոչ թե այն թեկնածուն, ով ստանում է քաղաքացիների քվեների մեծամասնությունը, այլ նա, ով ավելի շատ ընտրական միավոր է հավաքել:

Յուրաքանչյուր նահանգին տրվում է պայմանական թվով միավոր՝ ըստ բնակչության թվի: Օրինակ, Նյու Յորքի հաղթողը ստացավ 29 միավոր, Կալիֆոռնիայի հաղթողը՝ 55 միավոր: Անհրաժեշտ է ստանալ առնվազն 270 ընտրական ձայն ընդհանուր 538-ից՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Կարդացեք նաև

Back to top button