

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բնակարանային խնդիր ունեցող 136 անօթևանի համար «Գլենդել հիլս»-ը կառուցելու էր 4 բազմաբնակարան շենք: 3-րդ շենքի մասնակի կառուցումից հետո ընկերությունը սնանկ ճանաչվեց և դադարեցրեց շինարարութնունը: 32 ընտանիքի բաժանվեց բնակարանների գնման վկայական, իսկ 3 շենքը ավարտին հասցնելու և ավելի քան 100 անօթևանի բնակարանով ապահովելու համար տարեսկզբին կառավարությունը հատկացրեց 798 մլն դրամ, շինաշխատանքը շարունակող 4 շինկազմակերպություններն էլ ամռան կեսից լծվեցին աշխատանքի: Հինգշաբթի կառավարության որոշմամբ այդ բնակարանների բարեկարգման համար 44 մլն դրամ տրամադրվեց:




