
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է նա:




