ԿարևորՄիջազգային

Սահակաշվիլին հրաժարական է տալիս՝ Ուկրաինայի նախագահին մեղադրելով կոռուպցիայի աջակցության մեջ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է հրաժարականի մասին: Առցանց ասուլիսում, որը հեռարձակվել է «Ֆեյսբուքի» իր էջում, Վրաստանի նախկին նախագահը, իսկ հիմա արդեն՝ Օդեսայի նախկին նահանգապետը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է կոռուպցիային անձնապես սատարելու մեջ:

«Օդեսայի շրջանում նա սատարում է երկու՝ Տրուխանովի և Ուրբանսկու կլաններին: Ողջ իշխանությունը նրանց են տվել»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ նշելով, որ իր համբերության բաժակը լցվել է:

Վրաստանի նախկին նախագահը Օդեսայի շրջանը ղեկավարում էր 2015 թվականի մայիսից, իսկ մինչ այս Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի խորհրդականն էր:

Կարդացեք նաև

Back to top button