

«Ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիական հանգույց ԵԱՏՄ անդամ երկրների համար». Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը վստահ է՝ այս դերը անդամ երկրներից Հայաստանինն է: Նա նաև կարծում է, որ ոլորտի զարգացումը Հայաստանի համար շատ ավելի մեծ խնդիր կլուծի՝ այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան: Հիշեցնենք, նախորդ շաբաթ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բագրատ Ենգիբարյանն այսօր նաև նշել է, որ ևս մի քանի հանդիպում կունենան կառավարության ղեկավարի հետ:
«Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում»:
Վարչապետի՝ ՏՏ ոլորտով «աշխարհը շուռ տալու» ցանկությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը իրատեսական է համարում: Հիշեցնում՝ երեք տարի առաջ, երբ Արցախի ՏՏ կենտրոնն էր բացվում, շատերը չէին հավատում, որ կարող են հեղինակավոր կազմակերպությունները Արցախում լինել, սակայն այսօր Լեռնային Ղարաբաղում ամերիկյան կազմակերպություն է գործում, որտեղ 40-ից ավելի մասնագետներ են աշխատում: ձայն Սա լուրջ հնարավորություն է, քանի որ ներդրումների համար ՏՏ- ն ավելի քիչ ռեսուրսներ են պահանջում։ Երկար ժամանակ է, ինչ բուհերում ՏՏ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և սա այն ճանապարհն է, որ Հայաստանը անցել է 2002թ- ից:
ՏՏ արդեն այլ կարևորություն ունեն՝ իրենց հետ տանում են նաև տնտեսության այլ ոլորտները՝ հիմա ամբողջապես փոխվում է կրթությունը, արտադրությունը, մարկետինգը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը վստահ է՝ շատ մեծ խնդիր կարող են լուծել Հայաստանի համար՝ այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան:
Բագրատ Ենգիբարյանը նաև համոզված է՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմում կարող է լինել ինովացիոն ՏՏ հանգույց:
«Հենց մտնելուց պարզ է, որ Հայաստանի ամենամեծ հնարավորությունն է: Անդամները չեն համաձայնվի այդ դերը տալ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը շատ մեծ է և ունի կողմնակալ մոտեցում: Ամբողջ ուղղվածությունը բնականորեն կտանի դեպի Ռուսաստան, իսկ իրենցից հետո երկրորդ երկիրը, որն ունի շատ լուրջ համաշխարհային ճանաչում այդ ոլորտում, Հայաստանն է»:
Նշենք նաև, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ՝ մատնանշելով ոլորտի ռազմավարության բացակայությունը: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի:




