

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի գործունեության և ենթադրամաշնորհային նախագծով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում իրագործել ծրագրի՝ «սովորել՝ անելով» բաղադրիչը:
Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Անդրեյ Պարաֆինյուկի խոսքով՝ Եվրամիության նպատակն է զարգացնել ՀՀ քաղաքացիական հասարակության ու կազմակերպությունների կարողությունները՝ դարձնելով ավելի ուժեղ ու կայուն, որպեսզի նպաստեն Հայաստանի կայացմանը:
Այս փուլում նախատեսվում է ուժեղացնել մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ծրագրի իրականացումն այս փուլում հատկապես կարևորեց՝ հաշվի առնելով նոր կառավարությունն ու նոր վարչապետին:
«Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ և քննարկում է խորը և արմատական փոփոխությունների հարցը: Այդ պատճառով է, որ ԵՄ-ը, հատկապես այժմ, կարևորում է այս ծրագրի իրագործումը: ԵՄ ուրախ է աջակցել ՀՀ Քաղաքացիական հասարակական կազմակերպույունների ու կառավարության միջև երկխոսությանը»:




