
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Լոս Անջելեսում կայացած Pan Armenian Entertainment Awards — 2016 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի, Հայաստան-սփյուռք կապերն ամուր պահելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելու համար:




