Հասարակություն

Կարեն Բրուտյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  է նշանակվել Կարեն Բրուտյանը:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես ասվում է.«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Բրուտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»։
Հիշեցնենք, որ վերջերս  ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց Արմեն Ալավերդյանը, ով ՊԵԿ-ում աշխատում էր 1995 թվականից:

Back to top button