Հասարակություն

Գանձակ գյուղից արտագաղթ չկա

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բնակչության մեծ մասը նախկինում զբաղված էր արտադրությունում, իսկ  հիմա  զբաղվածությունը փորձում են գտնել հայրենիքի սահմաններից դուրս: Փոքր հողակտորների մշակումը չի տալիս ցանկալի արդյունք, ծախսը շատ է,  ինքնարժեքը բարձր: Գյուղից  մեկնում են նաև ընտանիքներով, բայց աշնանը վերադառնում են:

 

Գանձակ գյուղի գրադարանի վարիչ Անահիդա Ավագյանն ասում է, որ իրենց գյուղից արտագաղթ չկա, արտագնա աշխատանքի էլ մեկնում են ու նորից վերադառնում, քէանի որ նրանցից է կախված իր ընթերցողների թիվն ու աշխատանքը: Գյուղում  ընթերցողների թիվը հաստատուն է, քանի որ գյուղից արտագնա աշխատանքի են մեկնում  երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ, հիմնական աշխատուժը: Գյուղատնտեսական աշխատանքների սկսման ժամանակաշրջանում՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը տղամարդիկ  տանը չեն լինում: Գյուղի գրադարանի ընթերցողներն էլ տարեցներն են, ուսանողներն ու դպրոցականները:

Տարեցները կարդում են պատերազմի մասին գրքեր, դպրոցականներն ու ուսանողները հանձնարարված գրականությունը: Գրադարանավար Սուսաննա Մինասյանը  25 տարվա աշխատանքային կենսագրության ընթացքում նկատել է  ընթերցողների հետաքրքրության փոփոխություններ՝  նախկինում գեղարվետական գրքեր շատ էին կարդում, իսկ հիմա այն ինչն անցնում են բուհերում և դպրոցներում:

12000 կտոր գիրք, շուրջ 1000 ընթերցող և գրադարանի 2 աշխատակից, որոնք առավոտյան տան գործերից հոգնած հասնում են գրադարան ու, կարելի է ասել, հանգստանում ՝ նստած աշխատանք կատարելով, իսկ երեկոյան շարունակում կիսատ մնացած գործերը, և այսպես ամեն օր: Գանձակցիները նշում են, որ խոպան սկսել են գնալ վերջին 15-20 տարում: Գանձակը հարակից է  Գավառ քաղաքին և տեղացիների զբաղվածությունն ապահվվել է տարբեր արտադրություններում : Գավառում աշխատել է մոտ 12  գործարան:  65-ամյա Վանիկ Հարությունյան արտադրութունում ավագ մամլող-բանվոր  է եղել, ստացել է ամսական 500 ռուբլի աշխատավարձ և 62 տարեկանում, աշխատանքային 35 տարվա ստաժով անցնում վաստակած հանգստի: ՀԻմա ստացած 41000 դրամ կենսաթոշակով չի կարող ընտանիքի ու թոռների ծախսերն անել:

Գանձակում սեփականաշնորհված հողերը կտրտված են, իրարից հեռու, մշակության արդյունքը քիչ է և միայն հողագործությամբ գյուղացիները չեն կարող ընտանիք պահել, ուստի սկսել են աշխատանք փնտրել այլ երկրում:

Յուրաքանչյուր ընտանիքից Ռուսաստանում աշխատող ունեն: Վանիկ Հարությունյանի ընտանիքում՝ նույնպես Տղան մեկնել Ռուսաստան և վարսավիրություն է անում: Ուղարկած գումարով պահում են ընտանիքը: Դժգոհում է, որ այնտեղ իր ստացած գումարը ցածր է, տեղի ծախսերը՝ շատ. «Որ մնաց ստեղ ինչ պտի անի, բացատրեք, ինձ ցույց տվեք մի գործարան, որ գա երիտասարդ տըեն ու աշխատի»:

Հարմարվելով ապրելակերպին գանձակցիները նույնիսկ ցածր աշխատավարձով համակերպվում են Ռուսաստանի աշխատանքին:  Վանիկ Հարությունյանը նշեց, որ գյուղում  իրենց զբաղվածությունը մի քանի ամիս է, դրանից հետո պարապ են, հավաքվում են գյուղամիջում և օրը մթնեցնում՝ զրուցելով, դոմինո խաղալով:

Արդեն մի քանի տարի, գյուղացիները խոպան են գնում նաև ընտանիքներով, այդպես ավելի հարմար է ու հեշտ՝ ընտանիքը կերակրելու համար, իսկ աշնանը անպայման վերադառնում են:

Back to top button