Հասարակություն
Արմեն Մուրադյանը՝ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
«Այսօր տեղի ունեցած ԵՊԲՀ խորհրդի նիստում Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ-ի մամուլի խոսնակ Վիկտորյա Անիկինան:
Հարցին՝ ինչու ժամանակավոր պաշտոնակատար, նա նշեց, որ ընտրություններից հետո միայն կհաստատվի նրա պաշտոնը:
«ԸՆթացակարգ պետք է ձևակերպվի, ընտրությունների հստակ օր նշանակվի», — մանրամասնեց նա:
Նշենք նաև, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունել է բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: