ԿարևորՄիջազգային

Ոչ բրեկսիտին՝ առանց խորհրդարանի հավանության՝ որոշել է դատարանը

Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանը քիչ առաջ վճռել է, որ կառավարությունը չի կարող գործողության մեջ դնել Լիսաբոնի 50- րդ հոդվածը (այսինքն ԵՄ- ից պաշտոնապես դուրս գալու գործընթաց սկսել) առանց խորհրդարանի հավանության՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Մինչ այս կառավարությունը պնդում էր, որ կարող է Բրեկսիտն իրականացնել առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու՝ հաշվի առնելով միայն հանրաքվեի արդյունքները։

Հիշեցնենք, որ  Մեծ Բրիտանիայի ԵՄ- ից դուրս գալու՝ Բրեկսիտի օգտին այս երկրում կայացած հանաքվեում հանդես էր եկել բնակչության 51,9 տոկոսը, 48,1 տոկոսը դեմ էր ԵՄ- ից դուրս գալուն։

Կարդացեք նաև

Back to top button