Հասարակություն

Կառավարությունը կհաստատի

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մեղման միջոցառումների նախագիծ կհաստատի: Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքները ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներն են, միաժամանակ առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագները սահմանելիս կիրառել տարբերակված մոտեցում:

Նախագծի հիմնավորման համաձայն, Սոցիալապես անապահով տնային տնտեսությունների կողմից գազի և էլեկտրաէներգիայի սպառման մատչելիությունը բարելավելու համար անհրաժեշտ է ներդնել տարբերակված մոտեցումներ: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած նախագծով էլ կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելու է բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին:

Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի ընկերությունների համար կիրառել գազի խթանիչ սակագին: Հաշվի առնելով, որ ոլորտի արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավականին բարձր է, խթանիչ սակագնի կիրառման դեպքում կբարձրանա արտադրանքի մրցունակությունը, ինչն էլ կբերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:

Back to top button