
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Կապան — Քաջարան միջպետական ավտոճանապարհի (Մ2 )
313-րդ կմ-ում նոյեմբերի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել
քարաթափում:
Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են
երթևեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:
Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները
հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, և գիշերը՝ ժամը 2:00-ի
դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթևեկությունը:




