
86 տարեկանում ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում մահացել է կրկեսի հանրահայտ դերասան, ծաղրածու Օլեգ Պոպովը, գրում է Ռիա-Նովոստին՝ հղում անելով կրկեսի տնօրեն Դմիտրի Ռեզնիչենկոյին։ «Նրա սիրտը պարզապես կանգ է առել։ Նա ոչ միգանգատ չի ունեցել, հեռուստացույց էր դիտում, երբ շտապօգնություն կանչեցինք, բժիշկը մահ գրանցեց», ասել է Ռեզնիչենկոն։
Կրկեսի տնօրենի խոսքով, Պոպովը նախատեսված 15 ներկայացումներից հասցրել է 2-ում խաղալ։ Թատերախումբը նախատեսում է շարունակել ելույթները, բայց այս անգամ արդեն՝ ի հիշատակ Օլեգ Պոպովի։
Օլեգ Պոպովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, աշխարհահռչակ կրկեսային դերասան:




