Հասարակություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Chanapar152ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: 

Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: 

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդացեք նաև

Back to top button