ԿարևորՔաղաքական

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

nalbՆոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի  Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։
Հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից։

Կարդացեք նաև

Back to top button