
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի,
Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
Սևանի թունելից մինչև Ծովագյուղ ընկած հատվածում խիտ մառախուղ է,
տեսանելիությունը՝ 50-70 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա
հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են
ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։




