Հասարակություն
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում
տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի,
Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:
Գորիսի և Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 70
մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: