Հասարակություն

Տաշիրում ձյուն է գալիս, Լարսը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Տաշիրի
տարածաշրջանում տեղում է ձյուն,  միջպետական և հանրապետական նշանակության
մյուս ավտոճանապարհներին՝ մեծամասամբ  անձրև:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից էլ ՀՀ ԱԻՆ  ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button