

Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ չի ապրում, կարող է ծանրության տակ մտնել, բայց՝ օգնելու ու աջակցելու համար եւ կարող է դա անել՝ առանց քաղաքականության մեջ մտնելու եւ անում է ամեն օր: Գագիկ Ծառուկյանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներն այսօր ստացել էին իր միջոցներով կառուցած «Մուլտի վելնեսս» հանգստի եւ ժամանցի ժամանակակից շքեղ կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ: Համալիրի պաշտոնական բացմանը ներկա էին երկրի ղեկավարը, քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ համալիրի համար ծախսել է մոտավորապես 40 միլիոնից ավելի գումար: Վերջնական դեռ չի հաշվարկել:






