

Շիրակի մարզի գյուղերում հայկական արհեստների ու արվեստների բազմաթիվ օջախներ են պահպանվել, հմտությունները փոխանցվում են սերնդե սերունդ։ Մարզի հեռավոր Արեգնադեմ գյուղում թաղիքագործությունն է զարգանում, Բասենում՝ կարպետագործությունը, Բայանդուրում՝ դեռ տիգ են պատրաստում, Սառնաղբյուր գյուղն էլ հայտնի է կավագործությամբ։ Ամենալավ կավը Սառնաղբյուրի սարերում է, ամենաորակով թոնիրներն էլ այստեղ են պատրաստվում՝ վստահեցնում են սառնաղբյուրցիները:




