Հասարակություն

Դատավորի կալանավորելու միջնորդությունը բավարարվեց, գործով փաստաբան է ձերբակալվել

barsexyanԱրդարադատության խորհուրդը նախօրեին բավարարել է գլխավոր դատախազի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը՝ հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

«Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Իշխան Բարսեղյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև այն, որ ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչ դատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա»,- ասված է ԱԽ որոշման մեջ։

Միաժամանակ news.am- ը հայտնում է, որ դատավորի կաշառք վերցնելու գործով նախօրեին ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Նրան կասկածում են կաշառքի գործով միջնորդ լինելու մեջ (մանրամասները՝ այստեղ

Back to top button