Հասարակություն

Այսօր Կառավարությունում

hasmikdilanyan

Աջակցություն՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին

vtar2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներին և տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2016 թվականին կհատկացնի 10 մլն դրամ:

Ընդհնաուր առմամբ, Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն: Հատկացված միջոցներից 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.0 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100.0 հազ. դրամ:

ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը հավանություն կստանա

melqumyan-avetisyanՀՀ կառավարությաունը այսօր հավանություն է տալու Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնությանը: Պատգամավորն առաջարկում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարել։ Հիմնավորման համաձայն՝ օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով: 2013 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Եկամտահարկի մասին» օրենքը, և սկսել է գործել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որտեղ եկամտային հարկի գծով արտոնություններ նախատեսված չէին ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնող հարկ վճարողների (անհատ ձեռնարկատերերի) համար:

Գործող օրենսդրության պայմանները հարկման տեսանկյունից անհավասար են այն անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ստանալ շահագործողի թույլտվություն եւ գործունեություն իրականացնել ազատ տնտեսական գոտիների տարածքներում: Օրենքի նախագծի ընդունմամբ կվերացվեն հարկման անհավասար պայմանները ազատ տնտեսական գոտու շահագործող անհատ ձեռնարկատերերի համար, ինչը հնարավորություն կստեղծի զարգացնելու ազատ տնտեսական գոտիները, որոնք ուղղված են արտահանման խթանմանը եւ նպաստում են տնտեսական զարգացմանը:

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

usanoxԿառավարությունը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կհատկացնի 20 մլն դրամ։ Որոշման նախագիծը նույնպես ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Այժմ ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ըստ նախագծի հիﬓավորման, ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիﬓարկությունը ը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար մասնակիորեն տրամադրել 125 հազար դոլար: Սակայն ուսման ամբող ջ վարձի փոխհատուցմա ն համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ևս 20 մլն դրամ: Ըստ կառավարության, ուսման վարձի խնդրի լուծումը պետք է շարունակել, քանի որ այն ﬓում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, աﬔնահրատապ և շարունակական լուծում պահանջող հիﬓահարցերից ﬔկը:

Back to top button