
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում այսօր Utair ավիաընկերության Մոսկվա- Երեւան չվերթի իրականացնող ինքնաթիռում հայտնաբերվել է տեխնիկական անսարքությունը՝ հայտնում է «Լենտա.ռու»- ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Մասնագետները պարզել են, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը գործի չի ընկնում։ Չվերթի իրականացման համար Utair- ը պահեստային օդանավ է հատկացրել։ Ուշացումը կազմել է 2 ժամ 35 րոպե։
Ավելի վաղ «Մոսկվա» քաղաքական լուրերի գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռի շարժիչը բռնկվել էր գործի դրվելուն պես։




