Հասարակություն

Լույս է տեսել «Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը

sonahakobyan
Լույս է տեսել «Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը: Հեղինակը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինն է: Իրինա Կրպեյանի բնորոշմամբ գիրքը Կրպեյանի հիշատակին նվիրված գրավոր հուշարձան է: Գրքի առաջին մասում ամբողջությամբ ներկայացված է հյուսիսային Արցախի Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի բնակչության ինքնապաշտպանությունը 1988-1991թթ ազգային ազատագրական պայքարը: Իսկ երկրորդ հատվածում նկարագրվում է Թաթուլ Կրպեյանի հերոսական ուղին: Փաստերի իսկությունն ստուգվել է այլ փաստերով ևս ուստի համարվում է ամենաարժանահավատ վկայությունը, գրքի շնորհանսեսին ասել է Իրինա Կրպեյանը: Գիրքը հրատարակվելէ պատմության ինստիտուտի աջակցությամբ 150 օրինակով:

tatul-krpeyan«Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը Թաթուլ Կրպեյանի կիշատակին նվիրված գրավոր հուշարձան է, ու թերևս ամենաարժանահավատը, ասում է գրքի հեղինակ, Հայաստանի ազգային հերոսի կինը՝ Իրինա Կրպեյանը: Գրքի առաջին մասում ամբողջությամբ ներկայացված է հյուսիսային Արցախի Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի բնակչության ինքնապաշտպանությունը 1988-1991թթ ազգային ազատագրական պայքարը: Իսկ երկրորդ հատվածում նկարագրվում է Թաթուլ Կրպեյանի հերոսական ուղին: Հեղինակի փոխանցմամբ գրքում զետեղվել են երկար տարիների ընթացքում հավաքված փաստերը, որոնց ականատեսներն են Կրպեյանի մարտական ընկերները, պատերազմական գործողությունների մասնակիցները:

Ասպրամ Կրպեյանն ընդամենը մեկ տարեկան էր, երբ հայրն ընկավ հերոսի մահով: Թեև իր ներդրումը չի ունեցել գրքի ստեղծման գործում, բայց իր բարոյական աջակցության շնորհիվ մշտապես քաջալերել է մորը: Մինչ Իրինա Կրպեյանը տարիներ շարունակ փաստեր էր հավաքում և դրանք թղթին հանձնում, հերոսի դուստրն այդ ամենի լուռ ականատեսն էր:

Այսօրվա հաղթանակների հիմքը դրեցին Թաթուլ Կրպեյանը և նրա նման անձնազոհ հայրենասերները, գրքի շնորհնդեսին նշեց գեներալ- մայոր Արցախյան ազատամարտի հերոս Արկադի տեր-Թադևոսյանը:

«Մեր գերագույն նպատակն է եղել հաղթել, այսինքն ամեն պահ հարձակվել, ազատագրել գյուղերը: Հենց այդպիսի մտածելակերպի հեղինակ է եղել նաև Կրպեյանը: Նա երբեք պարտություն չէր ընդունում և պայքարում էր մինչև վերջ: Մենք նրա նման մարդկանց երբեք չենք կարող մոռանալ: Համոզված եմ Կրպեյանի նման հերոսների սխրանքները մեր այսօրվա հերոսներին տալիս են ուժ հայրենի հողը ամուր պահելու համար: Դրա վառ ապացույցը ապրիլյան պատերազմի ժամանակ մեր երիտասարդ հերոսների անձնազոհ կռիվն էր»:

Նշենք, որ «Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը հրատարակվել է պատմության ինստիտուտի աջակցությամբ 150 օրինակով: Հեղինակը հույս ունի գիրքը հետագայում վերահրատարակել:

Back to top button