

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այդ օրերին զգալի կբարձրանա: Առաջիկա եղանակային կանխատեսումներն է ներկայացրել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Օդերևութաբանը հայտնել է, որ նոյեմբերին ամսական ջերմաստիճանն ու տեղումները Հանրապետության տարածքում սպասվում են նորմայի սահմաններում: Օդերևութաբանը չի բացառել, որ առանձին օրերի կարող է ջերմաստիճանի զգալի բարձրացում լինի:
Մայրաքաղաքում առաջին ձյունը դեռևս չի երևում: Ավելին՝ այսօր մինչև օրվա վերջ տեղումները ողջ հանրապետությունում կդադարեն, և օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճաննաբար կբարձրանա, ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները՝ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնեց, որ Հանրապետության առանձին հատվածներում դիտված ձյունը պայմանավորված էր հյուսիսային հոսանքներով:
Չնայած նոյեմբերը անցումային ամիս է և սովորաբար ամենատաք օրերը գրանցվում են ամսվա սկզբին, ինչից հետո աստիճանաբար ցրտում է,
այս տարի նոյեմբերը կդիմավորենք համեմատաբար ցածր ջերմաստիճանով: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ առանձին օրերի ջերմաստիճանի զգալի բարձրացում լինի: Տեղումները ևս սպասվում են նորմայի սահմաններում:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ ճիշտ է առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում սակայն գիշերային բացասական ջերմաստիճանը դարձյալ ճանապարհների առանձին հատվածների վրա կարող է մերկասառույց առաջացնել:




