Սպորտ

Արթուր Աբրահամը վնասվածք ունի. ռևանշը չի կայանա

Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը, ով նոյեմբերի 12-ին պետք է ռևանշ մենամարտ անցկացներ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ, թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ նախատեսված մենամարտը չի կայանալու Արթուր Աբրահամի վնասվածքի պատճառով:

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ իմ ռևանշ մենամարտն Արթուր Աբրահամի հետ չի կայանա, քանի որ նա վնասվածք ունի: Մենք նոր մրցակից ենք փնտրում», — գրել է Մյուրեյը:

Աբրահամի և Մյուրերի առաջին մենամարտը կայացել էր 2015 թվականի նոյեմբերին և ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

Back to top button