Հասարակություն

Հանրապետության մի շարք վայրերում ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Արագածում,
Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Դիլիջանում, Սևանում,
Հրազդանում, Նոյեմբերյանում, Ախուրյանում, Աշոցքում, Վայքում, Սիսիանում,
Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարվում են, աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button