ՀասարակությունՄշակույթ

Ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգին հրավիրել են նաեւ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանին, վարչապետ  Բինալի Յըլդըրըմին եւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին հրավիրել են նոյեմբերի 13- ին Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսություն՝ ներկա լինելու Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ հայտնում է «Ակոսը»։

Նվագախումբը Թուրքիայում հանդես կգա իր «Աղետ» համերգային ծրագրով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100- տարելիցին։

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը օրերս «Գերմանական ալիքի» թուրքական ծառայությանը հայտնել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», — ասել է նա։

Back to top button