Հասարակություն

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ:

Նշենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը:

Back to top button