Քաղաքական

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան

lusinevasilyan
ԱԺ հերթական քառօրյան այսօր մեկնարկել է ոչ օրակարգային հարցերի քննարկմամբ: Զարուհի Փոստանջյանը խոսել է ապրիլյան պատերազմի դասերից ու առաջարկել  ժամանակավոր հանձնաժողով ձևավորել,  ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանն անդրադարձել է  մենաշնորհների խնդրին ու առաջարկել այս թեմայով  լսումներ հրավիրելել : Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն միտքը, որ յուրաքանչյուր տնտեսվարող այսուհետ  կարող է զբաղվել ներկրմամբ , նաև դիտարկումը՝ ահազանգի դեպքում՝ ուղիղ իրեն զանգահարել:

« Կարծում եմ՝ դա հարցի լուծման մեխանիզմ չէ: Մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը։ Դրա պատճառով տուժում են սպառողները, մեր ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով մարդիկ»

«Իհարկե, միշտ էլ կարող ենք լսումներ  անցկացնել, բայց  ես կարծում եմ, որ դրանով զբաղվող լուրջ կառույց կա: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել, թե կառավարությունն ինչ է անում: Հետո եթե անհրաժեշտ լինի, կառավարությանը հրավիրել քննարկման»:

ԲՀԿ-ական պատգամավորներն անդրադարձել են Նաիրիտին վերաբերող  օրինագծին:  Նախագիծը, որ   հեղինակել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, վերաբերում է Նաիրիտի կառավարման հատուկ ռեժիմ սահմանելուն:

Օրինագիծին կառավարությունը   զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել, բայց այս քառօրյայի ընթացքում քննարկմում կարծես թե չի նախատեսվում՝ արձանագրել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը ու ԱԺ նախագահին հորդորել հարցը որքան հնարավոր է շուտ քննարկման առաջկա դարձնել:

Նախագծով առաջարկվում է «Նաիրիտի» վերաշահագործման և հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ,  ինչպես նաև ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:

 

Կարդացեք նաև

Back to top button