Հասարակություն

ԵԱՀԿ-ն և Հայաստանը կհամագործակցեն` բնապահպանական ոլորտի իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Ողջունելով դեսպանին` բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել բնապահպանական առանցքային հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համակարգված աշխատանքն կբարձրացնի համատեղ իրականացվող ձեռնարկումների արդյունավետությունը:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոննորի գործունեությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտն կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման

Back to top button