
«Անապատի ագռավները» վավերագրական ֆիլմը ներկայացվել է ARPA 2016 միջազգային կինոփառատոնին՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում՝ հայտնում է «Ասպարեզը»:
Ֆիլմի հիմքում Լևոն Յոթնախբարյանի հուշագրություններ են, թե ինչպես է մարդը 20- րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ պայքարում փրկելուն համար իր և իր հարազատների կյանքը։ Ըստ Լևոն Յոթնախբարյանի թոռան՝ Լևոն Փարյանի՝ հենց իր հայրն է հորդորել տպագրել պապիկի հուշագրությունները: Վերջինս նաև նշել է, որ իր պապիկը երբևէ հնարավորություն չի ունեցել տպագրելու իր շատ կարևոր ինքնակենսագրությունը։
Լևոն Յոթնախբարյանը ցեղասպանության տարիներին հայկական սփյուռքի ջանքեով փրկել է իր հայրենակիցներին Օսմանյան կայսրության վայրագություններից:
Մոտ երեք տարի է պահանջվել, որ Լևոն Յոթնախբարյանի հուշագրությունները որդու եւ թոռնիկի ջանքերով հնարավոր լինի վերածել գրքի։ «Հերոսի ճամփորդությունը Հայոց ցեղասպանության արահետներով» վերնագրով այս գրքի հիման վրա էլ կինոռեժիսոր Պաուլ Թուրփանջյանը նկարահանել է «Անապատի ագռավները» ֆիլմը:




