Հասարակություն

Բնապահպանական պետական տեսչությունը շրջակա միջավայրին հասցված 1.66 մլն դրամի վնաս է հաշվարկել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.6 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հզ. դրամով և հաշվարկվել է 617.25 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառի ապօրինի հատում: Բնությանը պատճառված վնասի չափը քննարկման և հաշվարկման փուլում է:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 121.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված տարբեր տրամաչափերի 18  ծառի ապօրինի հատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 495.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինը Երևանի տարածքային բաժնի հետ համատեղ 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դրամիի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի  2 որոշում՝ 100.0 հազ.դրամով. որից Շիրակի և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 11 որոշում՝ 1.1 մլն.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0 hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դրամի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից քարակաքավի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ` շաբաթվա ընթացքում առգրավվել է 62 հատ (32.0 կգ)  «սիգ»  տեսակի ձուկ, 5 հատ խեցգետնաորսիչ, և 4.2 կգ խեցգետին, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ  հայտնաբերել և առգրավվել է 30 հատ (12.0կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 17 հատ (10.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 4.2 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ (10.0կգ) «սիգ»  տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն.դրամ:

 

Back to top button