ԿարևորՀասարակություն

Հայաստանում սկսեցին անջատել անալոգային հեռարձակումը

arminegevorgyan

Հայաստանում ﬔկնարկել է անալոգային հեռարձակման ցանցի փուլային անջատման ծրագիրը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ թվային հեռարձակման անցնելու ծրագիրը սկսվում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից:

 

Հայաստանում սկսել են աստիճանաբար անջատել անալոգայի հեռարձակումը։ Անջատումներն սկսվել են Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերից, որտեղ ազգաբնակչությունն արդեն իսկ թվային հեռարձակմամբ հաղորդումներ դիտելու հնարավորություն ունի: Անալոգային հեռարձակումը կանջատվի Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում: Վերջիններիս կհետևեն Արարատի ու Արագածոտնի մարզերը, ուր անալոգային կապը կանջատվի հոկտեմբերի 24-ին: Մարզերից ամենավերջինը անալոգային հեռարձակումը կանջատվի Արմավիրի մարզում` հոկտեմբերի 25-ին, իսկ մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ասում է, որ  այս  գործընթացին տեխնիկապես պատրաստ են եղել 2015 թ, սակայն կառավարությունը  որոշել էր հետաձգել` ելնելով սոցիալական բաղադրիչից: Նպատակն էր, որ անցումն առավել մեղմ լիներ։ Այս ընթացքում սոցիալապես անապահով 110 հազար ընտանիքներին անվճար տրամադրվել են ընդունիչ սարքեր:  Նշենք, որ սկզբում նախատեսված էր  48 000 սարք բաժանել, սակայն հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ  ավելի շատ  են այն ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել ընդունիչ սարքեր։ Հետեւաբար ևս 62 000 սարք   է տրամադրվել, 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, թվային հեռարձակման անցնելու համար ծախսվել է 15,6 մլն դոլար, որից 12 միլիոնը` ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի ստեղծման համար, 1,7 միլիոնը` սոցիալական ծրագրի իրագործման համար:

Նշենք, որ այժմ Հայաստանում վերգետնյա հեռուստատեսային թվային հեռարձակում իրականացվում է 210 տարածքային կայանների ﬕջոցով, որոնք հեռուստադիտողին են հասցնում վերջնական արտադրանքը: Բոլոր կայանները համալրված են ﬕասնական հաղորդիչ սարքերով: Թվային հեռարձակմամբ հնարավոր կլինի ապահովել բարձրորակ պատկեր, բարձրորակ ձայնային ազդանշան՝ շեշտում է Գրիգոր Ամալյանը:

 

Back to top button