

Կիոկուշինկայ կարատեյի աշխարհի չեմպիոն (KWU), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Առուշանյանը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի իր հերթական աշխարհի առաջնությանը: Հայ մարզիկը այս անգամ ուժերը կչափի 67 կգ քաշային կարգում: Ինչպես տեղեկացրեց KWF վարկածով Կիոկուշինկայ կարատեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը այս տարի մեր մարզիկներին մի շարք մրցաշարեր են սպասվում: Նոյեմբերի 27-ին ֆեդերացիայի 5 ներկայացուցիչներ կմեկնեն Հոլանդիա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնությանը:
Դեկտեմբերի 3-ից 4-ն էլ ֆեդերցիայի 12-ից 17 տարեկան մարզիկները ուժերը կչափեն Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում: Աշխարհի պատանեկան ստուգատեսին մասնակցող Հայաստանի հավաքական թիմի կազմը վերջնական տեսք կստանա Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա, որը կկայանա նոյեմբերի 20-ին Երևանում:




