

Հասարակությանը հուզող խնդիրներին այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձ է կատարել ու հնաձնարարականեր տվել վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անդրադարձել է ԴԱՀԿ-ից դժգոհություններին: «Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությունից: Դրանք մասնավորապես առնչվում են ճանապարհային երթևեկության կանոների խախատման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին»,- ասել է վարչապետը:
«Օրինակ, քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցները արգելանքի են վերցվում, հանձնարարում եմ ՀՀ ԱՆ-ին առաջինը ձեռնարկել անհրաժշետ բոլոր միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: Երկրորդ եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ներկայացնում կատարման ակտեր՝ չպահպանելով պահանջները: Երրորդ մեկ ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին վերջինիս գույքին արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլփոստի միջոցով, sms-ի միջոցով»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Էներգետկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն:
«Մասնավորապես, ներկայացնել տրված թույլտվություններն՝ ըստ հանքավայրի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրան համապատասխան մոտեցումները: Հանձնարարականի իմաստը, կարծում եմ պարզ է»,- ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև լիցենզիա տրամադրող պետական մարմիններին՝ ուսումնասիրել իրավաբական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ «Լիցենզավորման մասին» գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձնանց:
«Իրատեսան է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՜ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններինն ուսումնասիրել իրավաբական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ պարզ է հանձնարարականի էությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Հանձնարարականների վերջում Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին խնդրել է ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո ամփոփել և հասկանալ նախորդ հանձնարարականների վիճակը, կարգապահությունը, և նաև կատարման բովանդակությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գագիկ Հայրապետյանը: Կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Մեկ այլ նախագիծ էլ ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որով Սամվել Մուրադյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, Մշակույթի նախարարի փոխանցմամբ, Մուրադյանն ունի մշակույթի գործիչների հետ փոխգործակցելու երկար տարիների աշխատանքային փորձ, կառավարման ոլորտի մասնագետ է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է երկու նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներին և արդյունավետ աշխատանք մաղթել:




