

Նոր ԸՕ եւ կից ներկայացված փաթեթում փոփոխություններն ու լրացումները խորհրդարանն այսօր ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Քվեարկության պատկերը հետեւյալն էր՝ 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ: Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը, ըստ որի՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ:
Խորհրդարանին հաջողվեց սպառել երկուշաբթի օրվանից հրավիրված արտահերթ նիստի օրակարգը, բայց այս պահին արդեն խորհրդարանում գումարվել է մեկ այլ արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվում է նոր կառավարության նոր ծրագիրը:




