

Փոխնախարարի խոսքով՝ 2017-ին դեռ մշակվելու է մեթոդաբանություն, որով սահմանվելու են այն առավալեգույն գները այն դեղամիջոցների համար, որոնք առողջապահության նախարարությունը ձեռք է բերվելու պետբյուջեի հաշվին: Մինբչեւ 2025 թվականն այս մեթոդաբանությունը տարածվելու է նաեւ հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների կողմից պետական միջոցներով ձեռքբերվող դեղամիջոցների վրա:
Թեկուզ ոչ մոտ ապագայում կիրառվելիք եւ դեռ չմշակված մեթոդաբանությունը տարածվելու է ոչ բոլոր դեղամիջոցների վրա: ՀՀ-ում գրանցված է 4600 դեղ, իսկ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների թիվը համարվում է 1200-ը: Բացի մատչելիությունից դեղերի շուկայում առկա է նաեւ կեղծ դեղերի խնդիրը: Արամ Մանուկյանի դիտարկմանն այս խնդրի առնչությամբ հակադարձեց առողջապահության փոխնախարարը:
«Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում` միանշանակ: Արվել են լուրջ հետազոտություններ ԱԱԾ և այլ իրավասու մարմինների կողմից: Կեղծ դեղերի դեմ պայքարը պետք է տանեն այն երկրները, որտեղ այդ դեղերն արտադրվում են: Մենք ունենք վերահսկողություն դեղերի օրինական դաշտի վրա, սակայն կեղծ դեղերի վրա մենք վերահսկողություն չունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացվող համաձայնագիրը հնարավորություն կտա հետագայում ստեղծելու մեխանիզմներ այդ խնդիրների դեմ պայքարելու համար:
Ի դեպ, Հայաստանում այսօր աշխատում է 18 դեղարտադրող կազմակերպխություն, որոնցից 3 սերտիֆիկացված են միջազգային չափանիշներով: Հայկական դեղարտադրողները ծածկում են Հայաստանի շուկայի մոտ 4 տոկոսը, տեղեկացրել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ բացառելով, որ հայկական դեղերի վրա երբեւէ գրվի «made in Romania» կամ «made in»-այլ երկիր:




