
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվելու է պաշտոնյաների ռոտացիա: Նա նշել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարցի քննարկումը, Բորդյուժայի խոսքով, հետաձգվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով:
«Քանի որ այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվեց, որ անդամ երկրների նախագահները կհանդիպեն դեկտեմբերին, և այն ժամանակ արդեն, երբ ներկա կլինեն Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները, վերջնական որոշում կկայացվի»,-ասել է Բորդյուժան:




