Հասարակություն

Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի
լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է
ձյունախառն անձրև:

Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button