
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ եւ Գյումրի-Բավրա (Վարդաբլուր գյուղի մոտ) ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին եւ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:




