Քաղաքական

Խորհրդարանը քննարկում է ԸՕ փոփոխություններ նախատեսող նախագիծը

lusinevasilyan
Խորհրդարանն արտահերթ նիստում շարունակում է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը մշակվել է ընդդիմության հետ քաղաքական համաձայնության արդյունքում: Առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը:  Իշխանությունը շարունակում է կարծել, որ ցուցակների հրապարակումը  խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, բայց, ըստ Դավիթ Հարությունյանի,  համաձայնել է գնալ  փոփոխությանը՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով:

Փոփոխություններով սահմանվում է նաև ընտրական գործընթացի տեսանկարահանման ու ուղիղ հեռարձակման պահանջը,  խստացվում են ընտրախախտումների համար պատասխանատվություն նախատեսվող տատիժները:

ԱԺ 6 խմբակցություններից 5-ը թեև  ստորագրել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման համաձայնագիրը, բայց մտահոգություններ ունեն, որ նոր օրենսգիրքը չի լուծելու առկա խնդիրները: Մտահոգության հիմնական առիթը  ՏԻՄ ընտրություններն են:

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն այսօր հայտարարել է, որ ընտրական օրենսգրքով սահմանված բոնուսային համակարգը թույլ է տալիս փոխել ընտրության իրական արդյունքը, Էլինար Վարդանյանը ական է համարել ռեյտինգային ցուցակների  մեխանիզմը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ փոփոխությունները քննադատող ուժերին հորդորել է չմոռանալ, որ իրենք այս փոփոխություններն ընդունելու համաձայնություն են ստորագրել:

ԱԺ պատգամավորներին մտահոգում է դրույթների մեկը, որով պատասխանատվություն է սահմանվում ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տալու դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button