

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում այսօրվանից իր գործունեությունը կսկսի ոլորտի ևս մեկ՝ «Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերութույնը: Բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու ՏՏ ոլորտի մասնագետները:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: «Սիներջիի» մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար՝ կատարելով ներդրումներ նպաստել ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը Հայաստանի մարզերում:





